Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասից հանել «6-րդ,» բառը.

բ) 5-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ և 5.2 -րդ մասեր՝

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:

5.2. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:».

գ) 8-րդ մասի «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի» բառերով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ մաս՝

«8.1. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։