Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-28-ից մինչև 1999-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 14. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը

գործել է մինչև 1999-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 14. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը

Վերահսկիչ պալատը բյուջետային տարին սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ մշակում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում իր գործունեության տարեկան ծրագիրը` Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար:

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ընդգրկում է կատարվելիք ուսումնասիրությունների բնույթը և ժամանակացույցը:

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Ազգային ժողովի հանձնաժողովների, ինչպես նաև պատգամավորների առաջարկները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։