Հոդված 6. Աուդիտի իրականացման ձևերը
Հոդված 6. Աուդիտի իրականացման ձևերը
Վերահսկիչ պալատն աուդիտն իրականացնում է ուսումնասիրությունների միջոցով:
Ուսումնասիրությունն ընդգրկում է`
ա) օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, պետական այլ մարմինների որոշումներին և նորմատիվ ակտերին ծանոթությունն ու դրանց վերլուծությունը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից իր իրավասության շրջանակներում և կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը, ստանալը, դրանց հետ ծանոթանալը և վերլուծելը.
գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆինանսատնտեսական փաստաթղթերի հետ տեղում ծանոթանալը և իրավիճակն արձանագրելը:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները և դրանցից բխող առաջարկություններն ամփոփվում են համապատասխան տեղեկանքներում, արձանագրություններում և եզրակացություններում: