Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը
Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը
Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքներն ամփոփվում են տարեկան հաշվետվության մեջ:
Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ:
Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: