Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-28-ից մինչև 1999-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը

գործել է մինչև 1999-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 15. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը

Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքներն ամփոփվում են տարեկան հաշվետվության մեջ:

Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացմամբ:

Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։