Հոդված 5. Վերահսկիչ պալատի իրավասությունը
Հոդված 5. Վերահսկիչ պալատի իրավասությունը
Վերահսկիչ պալատն իրավասու է աուդիտ իրականացնել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, մասնավորապես, եկամուտների և ծախսերի հոդվածների` պետական բյուջեի եկամուտների մուտքի, պետական բյուջեի միջոցների, պետական արտաբյուջետային ֆոնդերի օգտագործման, պետական մարմինների պահպանման ծախսերի, պետական բյուջեով նախատեսված և փաստացի կատարման միջև շեղումների նկատմամբ.
բ) պետական ծրագրերի և պետական պատվերների կատարման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) պետական սեփականության, ֆինանսական միջոցների տրամադրման նկատմամբ.
գ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային հատկացումների օգտագործման նկատմամբ.
դ) այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման և մարման նկատմամբ.
ե) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման, սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարման, սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման, բաշխման և մարման նկատմամբ: