Գլուխ II · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 9. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և այլ աշխատակիցների նշանակման կարգը
Հոդված 9. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և այլ աշխատակիցների նշանակման կարգը
Վերահսկիչ պալատի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց պաշտոններում նշանակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրամանով` Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
Վերահսկիչ պալատի մյուս աշխատակիցներին նշանակում է Վերահսկիչ պալատի նախագահը: