Հոդված 2
Հոդված 2.
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`
- գյուղատնտեսությունն սպասարկող ու հարակից ճյուղերի ընկերությունների (ձեռնարկությունների) և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումն ավարտելը.
- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- առավել ներդրումներ պահանջող ոլորտների ընկերությունների (ձեռնարկությունների), որտեղ ակնկալվում են մասնավոր ներդրումներ, մասնավորեցման գործընթացն սկսելը:
Բանկերի, ապահովագրական ընկերությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ` առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու: