Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում
Հոդված 28. Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում
Հասարակական կարգի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները`
1) սույն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունների պատշաճ իրականացման համար համայնքի տարածքում գործող հասարակական կարգի պահպանության մարմիններից կարող է պահանջել համապատասխան աջակցություն: Այդ պահանջն օրենսդրության սահմաններում ենթակա է պարտադիր կատարման.
2) իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում է համայնքի տարածքի ճանապարհային երթևեկության նշանների տեղաբաշխումը.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ենթարկում է վարչական պատասխանատվության: