Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-05-28-ից մինչև 2002-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Տեղական ինքնակառավարման մարմինները

գործել է մինչև 2002-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Տեղական ինքնակառավարման մարմինները

Համայնքներում երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:

Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընտրված ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, Երևանի թաղային համայնքում` թաղապետը, գյուղական համայնքում` գյուղապետը) օրենքով սահմանված կարգով ընտրված համայնքի գործադիր մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։