Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-05-28-ից մինչև 2002-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

գործել է մինչև 2002-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 33. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

Առևտրի և սպասարկման բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները`

1) օրենսդրությանը համապատասխան, համայնքի, ավագանու համաձայնությամբ, սահմանում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համայնքային կանոնները (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը):

2) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.

3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվություն.

4) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.12.97 ՀՕ-184)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։