Գլուխ 45.1 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 22
Հոդված 22.
Օրենսգրքի 407-րդ հոդվածում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:».
բ) 3-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ» բառերով: