Հոդված 410. Դատախազի և հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունը (ուսումնասիրությունը) ավարտելուց հետո
Հոդված 410. Դատախազի և հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունը (ուսումնասիրությունը) ավարտելուց հետո
1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունը ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:
3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:»: