Հոդված 23
Հոդված 23.
Օրենսգրքի 409-րդ և 410-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 409. Վարույթի հարուցումը նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով
1. Նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները և պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հավատարմագրված փաստաբանին:
2. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգռված անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:
4. Սույն օրենսգրքի 408 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հավատարմագրված փաստաբանը կարող է որոշում կայացնել նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ կատարում է ուսումնասիրություններ: