Գլուխ 45.1 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԿԱՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 27
Հոդված 27.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.3 -րդ հոդվածով.
«Հոդված 414.3. Վճռաբեկ բողոքի պատասխանը
Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և դատավարությանը մասնակցող անձանց (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի): Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը:»: