Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 221.4. Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը

1. Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո:

2. Օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը օրինական ուժի մեջ չի մտնում մինչև վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը: Վճռաբեկ դատարանի կողմից օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը առանց ժամկետի սահմանման վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսական դատարանի վճիռն անմիջապես ուժի մեջ է մտնում, եթե տնտեսական դատարանում վճռի հրապարակման պահից անցել է 15 օր:

3. Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։