Հոդված 19
Հոդված 19.
Օրենսգրքի 231.1-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը «խախտվել» բառից հետո լրացնել «, կամ վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ մերժվել է նման միջնորդությունը, կամ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը» բառերով.
բ) 2-րդ մասի «որոշում» բառից հետո «բողոքը» բառը փոխարինել «գործը վճռաբեկ դատարանում» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:»: