Հոդված 12
Հոդված 12.
Օրենսգրքի 221-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանների որոշումները:
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա` մեկ դատավորի կազմով:»: