Գլուխ 8 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 47
Հոդված 47.
Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած պայմանները ներառվում են լիցենզիայի պայմաններում:
Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` հաշվի առնելով եթերային հաճախությունների առկա ցանկը:
Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով: