Գլուխ 2 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5
Հոդված 5.
Հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի անդամների լիազորության ժամկետներն են` 3 անդամը` 2 տարի, 3 անդամը` 4 տարի, 3 անդամը` 6 տարի:
Հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով, բացառությամբ Հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի: Հանձնաժողովի անդամներին առաջադրվող պահանջները սահմանվում են օրենքով: