Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կարգավորող անկախ պետական մարմին է, որն օրենսդրությամբ սահմանված կարգով, լիցենզավորում և վերահսկում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) գործունեությունը:

Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն կանոնակարգին համապատասխան:
Իր գործունեության կազմակերպման հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ: