Հոդված 58
Հոդված 58.
Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը կամ պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով) Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դիմում և կից փաստաթղթեր:
Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի հայտարարած մրցույթի պայմաններով սահմանված ժամկետներում: Դիմումի ձևը և փաստաթղթերի ցանկը սահմանվում են օրենքով ու մրցույթի կարգով:
Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե փաստաթղթերը`
ա) չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջներին.
բ) ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն: