Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 33

գործել է մինչև 2005-03-02Բացել ARLIS-ում

Հոդված 33.

Հանձնաժողովը`

ա) հսկում է լիցենզիայի պայմանների կատարումը.

բ) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մոնիտորինգ.

գ) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պահանջում ու ստանում է հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունները և տեսագրությունները.

ե) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը հավաստագրին և գործող ստանդարտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։