Գլուխ 7 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 44
Հոդված 44.
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:
Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը:
Հանձնաժողովը վարում է իր որոշումների գրանցամատյանը:
(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-72-Ն)