Գլուխ 8 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 64
Հոդված 64.
Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կանոնակարգի պահանջներին.
բ) դիմողն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակմամբ.
գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները: