Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29
Հոդված 29.
Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնից պարբերաբար ստանում է հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների ամբողջական ցանկը և, ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ` մինչև ընթացիկ տարվա ավարտը, հրապարակում է դա:
Հանձնաժողովը հատկացնում է հաճախություններ Հանրային հեռուստատեսության, Հանրային ռադիոյի և միջպետական պայմանագրերով հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար` նախապես քննարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: