Գլուխ 7 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 39
Հոդված 39.
Նոր նշանակված Հանձնաժողովի առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Նրա հանձնարարությամբ նիստն արձանագրում է Հանձնաժողովի անդամը:
Նախագահողը ներկայացնում է նշանակված անդամներին և հայտարարում առաջին նիստի օրակարգը`
ա) Հանձնաժողովի նախագահի ընտրություն.
բ) Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:
Հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընտրում է Հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ: Այդ մասին կայացվում է որոշում: Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը և նիստն արձանագրող անդամը: