Գլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 70
Հոդված 70.
Հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, լիցենզիայի պայմանների ու պահանջների խախտման համար նշանակում է հետևյալ վարչական տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում: