Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25
Հոդված 25.
Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:
Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ: