Գլուխ 6 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 30
Հոդված 30.
Հանձնաժողովը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ կամ ազատ (չզբաղեցված) հաճախության առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթ:
Մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ հեռուստառադիոհեռարձակման, այդ թվում` ամբողջական վերահեռարձակման համար:
Հանձնաժողովն ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը: