Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 61

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 61.

Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում դա մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա տալու համար, մրցույթի արդյունքների հիման վրա, Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում:

Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։