Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 40

գործել է մինչև 2009-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 40.

Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստեր անցկացվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հանձնաժողովն առնվազն զանգվածային լրատվության մեկ միջոցով հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը և օրակարգը, հրավիրում է շահագրգիռ անձանց` մասնակցելու նիստերին:

Հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։