Գլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 80
Հոդված 80.
Հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում հեռուստատեսությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ սփռելը, իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ դրա մասին չհիշեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: