Գլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 74
Հոդված 74.
Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, առանց հայերեն համաժամանակյա թարգմանության (ձայնային կամ լուսագրային եղանակով) հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով: