Գլուխ 3 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
Հոդված 13
Հոդված 13.
Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամն ստանում և ստանձնում է պարտականություններ` կապված Հանձնաժողովի լիազորությունների իրականացման հետ:
Հանձնաժողովի անդամն իրականացնում է Հանձնաժողովի կամ Հանձնաժողովի նախագահի պատվիրակած լիազորությունները:
Իր լիազորությունների իրականացման նպատակով Հանձնաժողովի անդամն օգտվում է Հանձնաժողովի գույքային և տեխնիկական միջոցներից: