Գլուխ 2 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆՐԱՆՑ ԵԼՔԸ
Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների ելքը
Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների ելքը
Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից կարող է դուրս գալ ինքնությունը հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համապատասխան մարմինների կողմից տրված` դրան փոխարինող փաստաթղթով:
Օտարերկրյա քաղաքացու Հայաստանի Հանրապետությունից ելքը կարող է արգելվել`
ա) եթե նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` մինչև գործի վարույթն ավարտվելը.
բ) եթե դատապարտվել է` մինչև պատժի կրումը կամ պատժից ազատվելը.
գ) եթե նրա նկատմամբ կա դատարանի վճիռ կամ որոշում` մինչև վճռի կամ որոշման կատարման ավարտը կամ կատարումից ազատվելը: