Հոդված 23. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակ ստանալու կարգը
Հոդված 23. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակ ստանալու կարգը
Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակները ու դրանք հաստատող փաստաթղթերը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
Ներքին գործերի նախարարությունը տասնհինգօրյա ժամկետում դիմողին հանձնում է կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակը հաստատող վկայական կամ հայտնում է դիմումի մերժման մասին:
Դիմումը մերժելու դեպքում դիմողը կարող է այդ որոշումը գանգատարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Գանգատը քննարկվում է մեկամսյա ժամկետում և տրվում գրավոր պատասխան:
Կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել նախկին դիմումը մերժումից վեց ամիս հետո:
(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.09.01 ՀՕ-231)