Հոդված 24. Կացության հատուկ կարգավիճակ ստանալու կարգը
Հոդված 24. Կացության հատուկ կարգավիճակ ստանալու կարգը
Կացության հատուկ կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիները արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, իսկ Հայաստանի Հանրապետությունում` ներքին գործերի նախարարությանը ներկայացնում են դիմում Հայաստանի Հանրապետության նախագահի անունով, սահմանված կարգով լրացնում հարցաթերթիկ և ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:
Կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրյա քաղաքացուն արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, իսկ Հայաստանի Հանրապետությունում` ներքին գործերի նախարարության կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր: Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացուց գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճար:
Կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել իր նախկին դիմումի մերժումից մեկ տարի հետո: