Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը
Հոդված 3. Օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակը կարգավորվում է սույն օրենքով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու իրավական վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը: