Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 35. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը քրեական հանցագործների փոխանակման համաձայնագրով
Հոդված 35. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը քրեական հանցագործների փոխանակման համաձայնագրով
Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացին, որը մեղադրվում է որևէ պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ, և, որի հանձնման պահանջ է ներկայացվում այդ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից, հանձնվում է պահանջող կողմին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
17 հունիսի 1994 թ.
ՀՕ-110