Հոդված 14
Հոդված 14.
Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 123. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների պատասխանատու պահպանությունը
1. Սույն օրենսգրքի համաձայն` մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
2. Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ կապված` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուի ստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատու պահպանության ընթացքում կասեցվում է:
3. Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը:»: