Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:» նախադասությունը հանել, և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
««Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների արտահանման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:
Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով արտահանված ապրանքների համար «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:»: