Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջին` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:» նախադասությունը հանել, և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

««Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բացթողնված ապրանքների ներմուծման ժամկետը նշված ռեժիմով մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միայն ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար:

Ֆինանսական վարձակալության տրման նպատակով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով բաց թողնված ԱՏԳ ԱԱ 84-ից 89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի համար խնդրարկվող ժամկետը չի կարող գերազանցել ֆինանսական վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության նպատակներով ներմուծված ապրանքների համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։