Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է -ից մինչև 1999-12-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 21. Հասարակական կազմակերպության վերակազմակերպման դեպքում պարտատերերի իրավունքների երաշխիքները

գործել է մինչև 1999-12-16Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հասարակական կազմակերպության վերակազմակերպման դեպքում պարտատերերի իրավունքների երաշխիքները

Հասարակական կազմակերպության վերակազմակերպման մասին որոշում ընդունած մարմինը պարտավոր է հինգ օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնել պարտատերերին:

Վերակազմակերպվող հասարակական կազմակերպության պարտատերն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում և այն պարտավորության դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, որով այդ հասարակական կազմակերպությունը պարտապան է:

Եթե հնարավոր չէ որոշել վերակազմակերպված հասարակական կազմակերպության իրավահաջորդին, ապա նոր կազմավորված հասարակական կազմակերպությունները համապարտ պատասխանատվություն են կրում վերակազմակերպված հասարակական կազմակերպության պարտավորություններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։