Գլուխ 7 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հոդված 30. Հասարակական կազմակերպության միջազգային կապերը
Հոդված 30. Հասարակական կազմակերպության միջազգային կապերը
Հասարակական կազմակերպությունն իր կանոնադրությանը համապատասխան կարող է անդամակցել միջազգային հասարակական կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Հասարակական կազմակերպությունն իր կանոնադրությանը համապատասխան կարող է առանձնացված ստորաբաժանումներ ստեղծել օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: