Գլուխ 2 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 11. Հասարակական կազմակերպության անվանումը, խորհրդանիշը և գտնվելու վայրը
Հոդված 11. Հասարակական կազմակերպության անվանումը, խորհրդանիշը և գտնվելու վայրը
Հասարակական կազմակերպությունն ունի իր անվանումը և կարող է ունենալ խորհրդանիշ:
Հասարակական կազմակերպության անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշը պետք է տարբերվեն այլ հասարակական կազմակերպության անվանումից (անվանման հապավումից) և խորհրդանիշից:
Հասարակական կազմակերպության անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության անվանման (անվանման հապավման) և պետական խորհրդանիշների հետ կարող են համընկնել միայն կառավարության որոշմամբ:
Հասարակական կազմակերպության գտնվելու վայր է ճանաչվում նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը: