Գլուխ 2 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 15. Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելը
Հոդված 15. Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելը
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ սխալ տվյալներ.
2) ներկայացված կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին.
3) գրանցված է նույն անվանումով (անվանման հապավումով) կամ խորհրդանիշով այլ հասարակական կազմակերպություն.
4) հասարակական կազմակերպությունը ստեղծվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտումով:
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատարան` հիմնադիրների կողմից: