Գլուխ III · ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 20
Հոդված 20.
Դատավորի ապահովումը ծառայողական բնակարանով
Իր մշտական բնակության վայրից դուրս աշխատանքի նշանակվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում է իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև բնակարանային վարձի փոխհատուցում:
Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսեր: