Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-31-ից մինչև 2006-08-05։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6

գործել է մինչև 2006-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 6.

Դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, կուսակցությունների, հասարակական միավորումների և լրատվության միջոցների ցանկացած միջամտություն դատավորի գործունեությանը` արդարադատություն իրականացնելիս անթույլատրելի է և առաջացնում է քրեական օրենքով սահմանված պատասխանատվություն:

Դատավորը պարտավոր չէ բացատրություններ տալ իր վարույթում գտնվող գործի կամ նյութի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(6-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։