Հոդված 30
Հոդված 30.
Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը
Դատավորի լիազորություններն արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա դադարեցնում է Հանրապետության Նախագահը, եթե`
1) նա դիմում է այդ մասին (հրաժարական է տալիս).
2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան մեկ տարի անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) նրա նկատմամբ մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ կիրառվել է կարգապահական տույժ.
6) նա նշանակվել է դատավորի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.
7) նա թույլ է տվել «Դատավորի վարքագծի կանոնագրքի» կանոնների այնպիսի խախտում, որն անհամատեղելի է դատավորի կոչման հետ.
8) նա արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.
9) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
10) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
11) նա խախտել է սույն օրենքի 8 կամ 9 հոդվածների պահանջները.
12) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ արդարադատության խորհուրդ է դիմում արդարադատության նախարարը:
Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով արդարադատության նախարարը արդարադատության խորհուրդ է դիմում միայն դատարանների նախագահների խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո: Նշված եզրակացությունը ներկայացվում է արդարադատության խորհուրդ:
(30-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-32-Ն)